Թոմ Հենքսն ու կինը արյուն են հանձնել՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար - Showbiz.am

Թոմ Հենքսն ու կինը արյուն են հանձնել՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար

By

Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որպես դոնոր արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար, հայտնում է Independent-ը։
Հնարավոր է՝ հիվանդությունից հետո նրանց արյան մեջ հակամարմինները կօգնեն լաբորատոր հետազոտություններում։
Մարտին հայտնի է դարձել, որ նրանք վարակվել են կորոնավիրուսով։ Հիմա նրանք արդեն առողջ են։ Նրանք բուժվում էին Ավստրալիայում, հիմա արդեն վերադարձել են տուն՝ Լոս Անջելես։

Բժիշկները կարծում են, որ նրանք վարակի նկատմամբ իմունիտետ ունեն։
Արյուն հանձնելու որոշման մասին Ռիտա Ուիլսոնն ավելի վաղ հայտնել էր CBS This Morning-ին տված հարցազրույցում։
«Մեզ համար հետաքրքիր է իմանալ՝ արդյոք մեր հակամարմինները կօգնե՞ն պատվաստանյութի մշակման հարցում և կարո՞ղ ենք արդյոք արյան պլազմա հանձնել»,- ասելլ էր նա։

Նա նաև նկարագրել էր հիվանդության ընթացքը՝ նշելով, որ իրեն շատ հոգնած է զգացել, ամեն ինչ ցավել է, և ինքը չէր ցանկանում, որ իրեն դիպչեին։
Դերասանուհին հավելել էր, որ բարձր ջերմություն է ունեցել, ինչ-որ ժամանակ դադարել է զգալ հոտերն ու համերը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ես սխալվել եմ համաժողովրդական ոգևորությունն ու խանդավառությունը կիսելիս. խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը. Քրիստ Մանարյան

Իմ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճնաչող մարդիկ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգևորություն ու խանդավառություն կիսելիս...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ». Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն հուսախաբված, հիասթափված ու կոտրված է զգում: ՀՀ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար»․  «Նեմրա»-ի մենակատարը՝ վիրավոր զինվորներին ուղղված համերգ-դրամահավաքի և դժվար ժամանակների մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը, ով պատերազմի ընթացքում ներկայացրեց «Երնեկ թե այս Նոր տարին» երգը, ինչպես նաև հանդես...
Ավելին