Հայտնի է դարձել՝ որքան մեքենա է ջարդուփշուր եղել «Ֆորսաժ» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ - Showbiz.am

Հայտնի է դարձել՝ որքան մեքենա է ջարդուփշուր եղել «Ֆորսաժ» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ

«Ֆորսաժ» հայտնի ֆիլմաշարի գրեթե 20 տարվա պատմության ընթացքում, որը նվիրված է առավելապես փողոցային մրցարշավներին, ոչնչացվել է ավելի քան 1487 ավտոմեքենա, հաղորդում է ScreenRant-ը:

Պարբերականը հաշվել է, որ «Ֆորսաժ»-ի առաջին մասում գլխավոր հերոսներն ու նրանց հակառակորդները ջարդուփշուր են արել 78 մեքենա, «Կրկնակի ֆորսաժում»՝ 130, «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ»-ում` 130, «Ֆորսաժ 4»- ում՝ 190, «Ֆորսաժ 5»- ում՝ 260, «Ֆորսաժ 6»- ում՝ 350 և «Ֆորսաժ 7»- ում՝ 230:

Նշվում է, որ «Ֆորսաժ 8» -ում օգտագործվել է 300 մեքենա, սակայն 8-րդ մասի տվյալները ներառված չեն հաշվարկված թվում։
Ցուցակում ընդգրկված չէ նաև իններորդ ֆիլմի ընթացքում ոչնչացված մեքենաների թիվը։

Ֆիլմաշարի ամբողջ պատմության ընթացքում ոչնչացված ամենաթանկ մեքենան 3,5 մլն դոլար արժողությամբ W-Motors Lykan Hypersport-ն է եղել: Յոթերորդ ֆիլմում գլխավոր հերոսներն այն նետում են Աբու Դաբիի երկնաքերի պատուհանից։

Հիշեցնենք, որ «Ֆորսաժ 9» ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2020 թվականի մայիսի 22-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է։ Ամերիկյան մարտաֆիլմը կրկին պատմում է Դոմինիկ Տորետոյի (Վին Դիզել) մասին, որը հույս ունի ապրել իր ընտանիքի հետ` խաղաղ և հանգիստ պայմաններում, սակայն վտանգը մոտ է, և այս անգամ հերոսը ստիպված է բախվել անցյալի մեղքերին։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ