«Գլխավոր դերը». առցանց պրեմիերա Թբիլիսիի հայկական թատրոնի կողմից

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանի կառավարության՝ տանը մնալու հորդորներին: Ադամյանցիներն առաջարկում են ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին դիտել տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների տեսագրությունները: Տեղեկացնում է Aliq.ge-ն։

Առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, թատրոնի յութուբյան ալիքում կցուցադրվի վրաց ռեժիսոր Դիմիտրի Խվթիսիսաշվիլիի բեմադրությամբ՝ «Գլխավոր դերը» ներկայացումը: Հեղինակը ևս ազգությամբ վրացի է՝ Թամար Բարթաիան: Պիեսը պատմում է թատրոնի կուլիսներում կատարվող ընթացիկ իրադարձությունների մասին: Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները:

Նշենք նաև, որ արդեն հասանելի են «Մեղադրական եզրակացություն», «Ագռավն ասաց», «Դեպք Լուրսինի փողոցում» բեմադրությունների առցանց տարբերակները։