Համացանցում կրկին սկսել են քննարկել Քիմ Քարդաշյանի և Կրիշտիանու Ռոնալդուի նախկին սիրավեպը

Համացանցում է հայտնվել Քրիշտիանու Ռոնալդուի հայտնի ընկերուհիների ցանկը։
Բացի Իրինա Շեյքից և այլ հայտնիներից՝ այդ շարքում է եղել նաև Քիմ Քարդաշյանի անունը, որի հետ Ռոնալդուն հարաբերություններ է ունեցել 2010 թվականին։ Այս մասին հայտնում են բրիտանական The Sun-ը և Daily Mail-ը։

10 տարի առաջ Քրիշտիանուն Մադրիդում փոքրիկ արկած է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։
Սակայն նրանց սիրավեպը նույնքան կարճ է տևել, որքան իրապատում-շոուի աստղ Քիմի հանգիստը Մադրիդում՝ ընդամենը երեք օր։
Այդ երեք օրվա ընթացքում պապարացիները ոչ միայն հետևել են նրանց, այլ նաև հասցրել լուսանկարել զույգի կրքոտ համբույրը։
Մինչ այժմ մամուլում գուշակում են՝ կարող էին արդյոք Ռոնալդուն և Քարդաշյանը իրական զույգ դառնալով։