«Շնորհակալություն բուժաշխատողներին»․ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հայ երաժիշտները կատարում են «We are the world» երգի cover տարբերակը

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում հայ երգիչները շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին և ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կատարում են «We are the world» երգի cover տարբերակը։
Հոլովակում հանդես են եկել Գարիկ Պապոյանը, Գոռ Սուջյանը, Կարինա Առուստամյանը, Սոնա Ռուբենյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արամ MP3-ն և այլք։