Սերգեյ Շնուրովը հերքել է կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերը

Ռուս ռոք երաժիշտ Սերգեյ Շնուրովը հերքել է իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը։

Ավելի վաղ երգիչն ինքն էր Ինստագրամ սոցկայքում ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի հետ համատեղ ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արել, իսկ ահա ավելի ուշ երկրպագուների շրջանում ապատեղեկատվության տարածումը կանխելու համար կապի է դուրս եկել նրանց հետ և Stories բաժնում նշել․ «Որևէ վիրուս դեռևս ոչ մի բանի մասին հումորային խոսակցություն չի չեղարկել»։

Շնուրովը նաև շնորհակալութոյւն է հայտնել երկրպագուներին իր առողջության մասին մտահոգվելու համար և խոստացել է նման բան տեղի ունենալու դեպքում անպայման նրանց տեղեկացնել այդ մասին։