Քանյե Ուեսթը խոստովանել է, որ իր լավագույն ընկերներից մեկի՝ Քոբի Բրայանտի մահը փոխել է իր կյանքը (լուսանկարներ)

Ամերիկյան ռեփ կատարող Քանյե Ուեսթը GQ-ին տված հարցազրույցում պատմել է, որ «իր լավագույն ընկերներից մեկի»՝ հանրահայտ բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահը փոխել է իր կյանքը։

«Նա իմ բասկետբոլ տարբերակն էր, ես նրա՝ ռեփ տարբերակը, ու դա փաստ է»- ասել է Քանյեն՝ նշելով, որ հայտնի բասկետբոլիստի մահից հետո «իր կյանքը հիմնովին փոխվել է»։

«Այնպես որ, ինչպես կասեր Քոբին, մենք բոլորս պետք է միավորվենք և հաղթենք այս առաջնությունում, նույն ոգով էլ ես եմ նայում կյանքին»,- ասել է Քանյեն։

Քանյեն և Քոբին միասին նկարահանվել են մի քանի գովազդում, այդ թվում՝ Nike-ի և Kobe System shoes-ի գովազդային հոլովակներում։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստն ու նրա 13-ամյա դուստրը՝ Ջինան, մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: Քոբի Բրայանթը մասնավոր ուղղաթիռից էր օգտվում դեռ այն ժամանակներից, երբ հանդես էր գալիս «Լեյքերսում»:

Բրայանթը 2016 թվականին է ավարտել կարիերան: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ էլ՝ Օլիմպիական չեմպիոն: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-2016 թվականները, հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» թիմի կազմում: