Մրգային բնական դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն սնուցել ու խոնավացնել մաշկը - Showbiz.am

Մրգային բնական դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն սնուցել ու խոնավացնել մաշկը

By

Մաշկը մարդու ամենազգայուն օրգաններից մեկն է, որի հետ կապված խնդիրները հաճախ հանդես են գալիս որպես տարատեսակ հիվանդությունների մասին հուշող ախտանշան, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում ոչ պատշաճ խնամքով, ուստի խնդրից ազատվելու համար պարզապես հարկավոր է լինում կիրառել խնամքի ճիշտ միջոցներ։

Առողջ, փայլուն ու հարթ մաշկ ունենալու մասին շատերն են երազում, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, տարբեր հիվանդություններ, օդի ու շրջակա միջավայրի աղտոտվածությունը և սխալ խնամքը խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա՝ դառնալով բորբոքումների, գրգռվածության ու մի շարք այլ տհաճ մաշկային խնդիրների պատճառ։

Մաշկի վրա խիստ բացասաբար է անդրադառնում նաև սխալ սննդակարգն ու որոշակի կարևոր տարրերի պակասը, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ոչ միշտ են ճիշտ սնուցում ու խնամում մաշկը և ոչ միշտ են բավարար օգտակար սննդամթերք օգտագործում։

Նման դեպքերում օգնության են հասնում մրգերը, որոնք ոչ միայն համեղ են ու օգտակար, այլև հիանալի հումք կարող են դառնալ բնական սնուցող դիմակների պատրաստման համար։ Այս բնական խնամքի միջոցները չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր, ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ, սակայն միևնույն ժամանակ դրանք պարունակում են հսկայական քանակությամբ ջուր, վիտամիններ ու հանքանյութեր, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով սնուցում ու խոնավացնում են մաշկը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս մրգային դիմակ, որոնք սնուցում են մաշկն անհրաժեշտ սննդարար տարրերով, առողջ փայլ են հաղորդում և ազատում են տարատեսակ մաշկային խնդիրներից։

  • 1 հատ բանանը տորորել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել մեկ ձվի դեղնուց և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսել դիմակը մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել։
  • Կես հատ քաղցր տանձը քերիչով լավ մանրացնել, ավելացնել 3 ճաշի գդալ կեֆիր և մի քանի կաթիլ նարնջի հյութ ու լավ խառնել։ Ստացված դիմակը քսել մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել։
  • 1 հատ քաղցր խնձորը կեղևազրկել և քերիչով մանրացնել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 ճաշի գդալ թթվասեր ու լավ խառնել։ Ստացված սնուցող դիմակը քսել մաշկին, թողնել մի քանի րոպե և լվացվել մաքուր ջրով։
  • 10 հատ կարմիր խաղողի կորիզները հեռացնել, այնուհետև պտուղները տրորել ու խյուս դարձնել։ Խյուսին ավելացնել 1 թեյի գդալ դեղձի յուղ, լավ խառնել, այնուհետև քսել մաշկին ու թողնել մի քանի րոպե։ Այս դիմակը կսնուցի ու կխոնավացնի մաշկը և կվերադարձնի առողջ փայլը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին