Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը անակնկալ են մատուցել կարիքավոր մարդուն՝ այցելելով նրան

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին անակնկալ են մատուցել Դեն Թիրել անունով մի տղամարդու: Ամուսինները այցելել են նրան բարեգործական ծրագրի շրջանակներում:

Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնակամ դարձել են «հրեշտակներ»՝ մասնակցելով Project Angel Food նախագծին: Դրա նպատակն է օգնել Լոս Անջելեսի ծանր հիվանդ բնակիչներին ու նրանց սննդով ապահովել: Այդպիսի կարիքավոր մարդկանցից մեկին էլ Մեգանն ու Հարրին անձամբ են հասցրել սնունդը։ Դենը խոստովանել է, որ զարմացել է ՝տեսնելով նախկին միապետներին իր դռան մոտ: Տղամարդը միանգամից չի հասկացել, թե ովքեր են իր առջև, քանի որ նրանց դեմքին դիմակներ են եղել: Ըստ Թիլերի, երկուսն էլ ամենօրյա ջինսե հագուստներով էին։