Դուա Լիպան իր մազերը ներկելը վստահել է սիրելիին․ Գեղեցկության սրահների փակ մնալը դրդում է ռիսկային քայլերի

Մինչ բոլոր գեղեցկության սրահները փակ են կորոնավիրուսային համավարակի պատճառով, մենք բոլորս պետք է օգտագործենք ձեռքի տակ եղած միջոցները և ինքներս մեզ կարգի բերենք: Նույնիսկ աստղերը, գտնվելով ինքնամեկուսացման խիստ ռեժիմում, տանն են իրականացնում գեղեցկության սրահների ընթացակարգերը:

Օրինակ՝ երգչուհի Դուա Լիպան որոշել էր փոխել իր մազերի գույնը ու դարձնել դրանք բաց վարդագույն։ Քանզի գեղեցկության սրահները փակ են, երգչուհուն այս որոշումն ի կատար ածել օգնել է նրա սիրելին՝ Անվար Հադիդը, ում հետ նրանք արդեն ամիսներ շարունակ արդեն միասին են ապրում: Ընթացքում պարզվել է, որ Լիպայի սիրելին գլուխ է հանել գործից, ինչպես պրոֆեսիոնալ վարսահարդարը: