Խոակին Ֆենիքսը կոչ է արել ազատ արձակել տարեց բանտարկյալներին

Խոակին Ֆենիքսը Նյու Յորքի կառավարությանը կոչ է արել ազատել տարեց բանտարկյալներին: Դերասանը դիմել է Նյու Յորքի իշխանություններին ՝ տարեց հանցագործներին ազատ արձակելու խնդրանքով, քանզի ըստ նրա ՝ բանտարկված տարեց անձինք հնարավոր է չդիմանան կորոնավիրուսի համաճարակին։

«Բանտերում չկա սոցիալական հեռավորություն և նորմալ սանիտարական պայմաններ ապահովելու հնարավորություն: Իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան բանտարկյալներին հիվանդությունից և վիրուսի տարածումից պաշտպանելու համար: Շատ մարդկանց կյանքը կախված է դրանից: Ոչ ոք արժանի չէ բանտում մահանալ COVID-19-ից», – ասել է օսկարակիր դերասանը։