Մահացել է դերասանուհի Պատրիսիա Միլարդեն

61 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Պատրիսիա Միլարդեն։ Այս մասին իր կայքում հայտնել է լրագող Դևիդ Մաջիոն։
Մաջիոն հայտնել է, որ դերասանուհին մահացել է ապրիլի 13-ին Հռոմի Սան-Կամիլո հիվանանոցում։ Մահվան պատճառը սրտի հետ առողջական խնդիրներն են եղել։
Պատրիսիա Միլարդեն հայտնի է «Ծովահրեշ» սերիալում դատավոր Սիլվիա Կոնտիի դերով։

Կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է ավելի քան 30 ֆիլմում և սերիալում, որոնց թվում էին «Էլենը և երեխաները», «Տաք շոկոլադ», «Առնետավազք»։ «Ծովահրեշ» հեռուստասերիալն առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1984 թվականին։
Այն պատմում էր իտալական իրավապահ և դատական համակարգների՝ սիցիալական մաֆիայի և կոռուպցիայի դեմ պայքարի համար։
Սերիալը շատ հայտնի էր Եվրոպայում ու ԽՍՀՄ-ում։