MBAND խումբը այլևս չկա․ Կոնստանտին Մելաձե

Երգահան, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն այսօր զարմացրել է երկրպագուներին: Պրոդյուսերը հայտնել է, որ իր MBAND խումբը այլևս չկա ու Անատոլի Ցոյը, Նիկիտա Կիոսեն և Արտյոմ Պինդյուրան դարձել են անհատ երգիչներ։ Նա հիշեցրել է, որ խումբը ձևավորվել է 2014-ին ու գոյատևել վեց տարի:

«Она вернется» երգը տղաների հենց առաջին սինգլն էր ու դարձավ հիթ՝ սկիզբ դնելով երիտասարդների պայծառ կարիերային: Տարեցտարի նրանք հանդես էին գալիս տարատսակ նոր հիթերով ու գրավում երիտասարդ աղջիկների սրտերը։ Հիմա արդեն երկրպագուները ստիպված են ապասել նրանց առանձին կատարումներին ու նորություններին։