«Մորտոն ու՞մ է մորթում»․ սկանդալային մոդելի չափազանց գայթակղիչ լուսանկարը՝ համարձակ կերպարում

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ և ընդգծված կառուցվածքը:

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Լիլի Մորտոն ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է խորը դեկոլտեով արծաթագուն զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա բարեմասնությունները։ Հրապարակմանը կից մոդելը թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մորտոն ու՞մ է մորթում»։

Օրեր առաջ հրապարակված կադրում էլ Լիլին կրկին երեկոյան նեղ զգեստով է։ «Կյանքում լինում են և լավ, և վատ օրեր, ինչպես նաև ուրախ ու ձանձրալի․․․ Օրինակ՝ ինձ իմ վատ ու ձանձրալի օրերը նոր մտքեր են տալիս, նոր նպատակներ, իսկ լավ և ուրախ օրերը՝ մոտիվացնում են դրանք իրականացնելու համար․․․ Ես երախտապարտ եմ իմ յուրաքանչյուր նոր օրվա համար․․․»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։