Վերջապես Ջոնի Դեփն ինստագրամյան էջ ունի

Հոլիվուդի ամենասիրված ու ճանաչված դերասաններից մեկը՝ Ջոնի Դեփը աշխարհին հայտնի է իր կերտած դերերով։ Տաղանդավոր դերասանի անունով տարբեր էջեր կային բացված Ինստագրամ սոցիալական կայքում, բայց դերաանը չուներ իր անձնական էջը։

Բայց Ջոնին երկու օր առաջ գրանցվեց Ինստագրամում և միանգամից սկսեց հրապարակումներ անել։ Դերասանն իր ինստագրամյան էջում դեռ երեք հրապարակում է արել, բայց արդեն ունի 2,8 միլիոն հետևորդ։ Կսպասենք Դեփի նոր հրապարակումներին և նորություններին։