Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քորթնիի ծննդյան օրը ու բացառիկ լուսանկարներ հրապարակել

Այսօր իր ծննդյան օրն է նշում Քարդաշյան քույրորից ավագը՝ Քորթնին։ Քիմը այս կարևոր օրվա առթիվ լուսանկարների մի ամբողջ շարք է հրապարակել, որտեղ ներառված են թե՛ նոր, թե՛ արխիվային լուսանկարներ։ Քիմը նաև շնորհավորել է քրոջը։

«Ծնունդդ շնորհավոր։ Ես գտել եմ մի քանի լավ նկարներ՝ այսօր քեզ շնորհավորելու համար: Ես այնքան վառ եմ հիշում այս պահերը: Ես սիրում եմ քեզ քո ուժեղ կամքի, նրա, որ անում ես այն ամենը, ինչը երջանկացնում է հոգիդ, սիրո, որ ունես երեխաներիդ հանդեպ և լավագույն մեծ քույրը լինելու համար: Ես չէի կարող սրանից ավելի շնորհակալ լինել մեր հիշողությունների համար: Ես քեզ շատ եմ սիրում և անհամներ ապասում եմ մինչև այս ամենը կավարտվի, որպեսզի մենք միասին նշենք»,- լուսանկարների շարքին կից գրել է Քիմը։