Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից երկրորդ երեխան ունենալու մասին

Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը բաժանվել են մոտ մեկ տարի առաջ: Պատճառը մարզիկի դավաճանությունն էր Ջորջինա Վուդսի հետ, ով Քլոեի քրոջ՝ Քայլիի մտերիմ ընկերուհին էր։ Բայց ժամանակի ընթացքում ռեալիթի շոուի աստղը ներեց նրան հանուն իրենց միակ դստեր՝ Թրուի երջանկության:

Այժմ նախկին սիրահարները բավականին լավ են շփվում։ Տրիստանը հաճախ է լինում Քարդաշյանների ընտանիքում ու շատ ժամանակ է անցկացնում ողջ ընտանիքի և իր դստեր հետ: «Քարդաշյան ընտանիքը» ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ 35-ամյա Քլոեն և 29-ամյա Տրիստանը լրջորեն քննարկել են իրենց երկրորդ երեխայի ծնունդը:

Խոսակցությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք միասին հավաքում էին Թրուի հին խաղալիքները: Ինչ-որ պահի բասկետբոլիստը Քարդաշյանին առաջարկել է դեն չնետել դրանք։   «Ի՞նչ կլինի, եթե մենք ևս մեկ դուստր ունենանք։ Մենք ստիպված կլինենք նորից ամեն ինչ գնել: Ես պարզապես նկատի ունեմ, որ Թրուին իսկապես քույր կամ եղբայր է պետք»,- ասել է Տրիստանը։
Քլոե Քարդաշյանին ամենևին էլ չի զարմացրել նախկին սիրելիի անսպասելի առաջարկը։ Ինչպես պարզվել է, ավելի վաղ նա ինքն էլ մտածել էր Տրիստանից երկրորդ երեխա ունենալու հնարավորության մասին։ «Մենք կարող ենք մի քանի սաղմ ստանալ և Թրուի համար եղբայր կամ քույր ունենալ: Հնարավոր է ինձ պետք լինի գնալ սերմնահեղուկի բանկ կամ օգտագործել քո սերմնանյութը»,- կես կատալ, կես լուրջ պատասխանել է Քլոեն։