Օքսանա Սամոյլովան լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել որդու մասին

Մոդել Օքսանա Սամոյլովայի և ռեփեր Ջիգանի ընտանեկան սկանդալը չի դադարում մնալ ուշադրության կենտրոնում։ Այս զույգի բաժանման պատճառով տխրել է երկրպագուների մի մեծ բանակ։ Դժվարին շրջանը Ջիգանը հաղթահարում է վերականգնողական կլինիկայում, իսկ Օքսանային օգնում և ուժ են տալիս իրենց 4 երեխաները։

Այսօր նրանց որդին՝ Դավիդը դարձավ 2 ամսական։ Օքսանան երեխայի հետ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում ու դրան կից հուզիչ գրառում արել։ «Այսօր այս քաղցրիկ տղան 2 ամսական է, նա իմ նվերն է երկնքից։ Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել բառերով, բայց իմ մարմնի յուրաքանչյուր բջիջով ես զգում եմ նրա ուժը և նա այդ ուժն ինձ է փոխանցում: Նա եկել է այս աշխարհ ոչ շուտ, ոչ ուշ, այլ հիմա: Ես չգիտեմ, թե որն է նրա առաքելությունը, բայց նա հաստատ ունի այն, և այն շատ սերտորեն կապված է ինձ հետ: Ես դեռ չեմ կարող հավատալ, որ ես ունեմ այսպիսի որդի, տղա, տղամարդ և շատ եմ սիրում նրան»,- գրել է Օքսանան։