Նադեժդա Բաբկինայի ընկերը հայտնել է, թե ինչպես է իրեն զգում երգչուհին - Showbiz.am

Նադեժդա Բաբկինայի ընկերը հայտնել է, թե ինչպես է իրեն զգում երգչուհին

By

ՌԴ էստրադային երգչուհի, Русская песня թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով, իրեն լավ է զգում, գտնվում է հիվանդասենյակում առանց կենսապահովման սարքերի և ապաքինվում է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է արտիստուհու ընկեր, երգիչ Եվգենի Գոռը:

«Իրավիճակը բարդ էր, բայց սարսափելին արդեն հետևում է: Նա ամեն ինչ հաղթահարել է: Այս ամբողջ շաբաթը նրա գիտակցությունը տեղն է եղել, վերակենդանացման բաժանմունքում չի գտնվել, առանց թոքերի արհեստական օդափոխման և այլ օժանդակող սարքերի: Օրեցօր նա ապաքինվում է և վերականգնում ուժերը»,- իր ինստագրամյան էջում գրել է երգիչը:

Նրա խոսքով՝ Բաբկինայի հետ շփումը դեռևս տեղի է ունենում բժիշկների միջոցով:

Ավելի վաղ Русская песня թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինը հայտնել էր, որ Բաբկինային տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բաբկինան բուժում է ստանում թոքաբորբի դեմ, կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն ստիպված ենք պայքարել ողջ մնալու համար». Տիգրան Ձիթողցյան

Հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հետևորդներին հայտնելով Արցախի և...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աստված ձեզ պահապան»․ Սեդա Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել ռազմաճակատ մեկնող հայերին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում քաջալերել է ռազմաճակատ մեկնող հայերին։ «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ...
Ավելին