Եղիսաբեթ 2-րդ թագուհին չեղարկել է իր ծննդյան առթիվ ամեն տարի տեղի ունեցող որոշ միջոցառումներ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ծննդյան տարեդարձը չի նշի ավանդական արքայական հրացանազարկերով, քանի որ կարծում է, որ դա ճիշտ չի լինի կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով արքայական աղբյուրը։

Թագուհին 94-ամյա հոբելյանը կնշի ապրիլի 21-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բուքինգհեմյան պալատը տոնական իրադարձության առթիվ հայտարարություն կանի լրատվամիջոցների համար, սակայն շնորհավորանքները, անձնական տեսազանգերն ու հեռախոսազանգերը չեն հանրայնացվի:

Բուքիգհեմյան պալատը հաստատել է նաև, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա։

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Մեծ Բրիտանիայում մահացել է ավելի քան 15 000 մարդ։