Նոր մանրամասներ են հայտնի դարձել Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

Օրեր առաջ բժիշկները «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղի`Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուներին ուրախալի նորություն են հայտնել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կայուն դինամիկա է նկատվում, որը բժիշկներին թույլ է տալիս եզրակացություն անել, որ դերասանուհին դեպի ապաքինում է գնում։
«Հիմա Անաստասիային պարբերաբար այլ կլինիկա են տանում՝ քիմիաթերապիայի և նյարդավիրաբույժների մոտ. նախկինում, քանի որ հիվանդության հետևանքով օրգանիզմի թուլացել էր, դա հնարավոր չէր»,- նշել է Telegram-յան Mash ալիքը։

Կինոաստղի ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, սառցե շոուների եթերաշրջանի ավարտից հետո արդեն երեք ամիս է՝ կլինիակայում է ապրում։ Գեղասահորդը մշապես գտնվում է կնոջ կողքին։ Նա Զավորոտնյուկին ուղեկցում է բուժման բոլոր փուլերում։
Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը նրա ծննդյան օրը՝ ապրիլի 3-ին, նոր հայտարարությամբ էր հանդես եկել։
«Մենք անցել ենք ամենամութ ժամանակներոի միջով»,- գրել էին դերասանուհու մտերիմները։