Լերա Կուդրյավցևան ցույց է տվել իր մանկության լուսանկարներն ու պատմել իր մանկական ամենավառ հուշերի մասին

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր ինստգրամյանհետևորդների հետ կիսվել է մանկության հուշերով ու լուսանկարներով։ Լերան ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել մանուկ հասակում և նրա հետևորդները պարզապես ապշել են՝ տեսնելով Լերայի նուրն ու քնքուշ լուսանկարները։

«Բոլորի մոտ մանկությունից կան մնացած որոշ վառ հիշողություններ, հատվածներ: Ես հիշում եմ պատուհանից դուրս կախած մսով ցանցը և թե ինչպես են թռչունները փչացնում այն, թե ինչպես էի սպասում մորս, քանի որ աշխատանքից գալիս նա միշտ ինչ-որ համեղ բան էր բերում և երբ նա տուն էր մտնում, նրանից գալիս էր սառնամանիքի ու իր շրթներկի հոտը: Հայրիկս ընտանեկան վարտիքներով հոկեյ էր նայում բազմոցին, մեր Ալֆա շունը (իռլանդական ցեղատեսակի), յասամանները պատուհանից դուրս, այգու գաղտնիքները, կամ ինչպես ես գողացա մորս ոսկյա շղթան և կորցրեցի այն խաղահրապարակում։ Հայրիկն ինձ սովորեցրել է շախմատ խաղալ և որսի տարել։ Հիշում եմ բանանը, որը փտել էր իմ մանկական պայուսակում, երբ որոշել էի թաքցնել այն և մոռացել դրա մասին, մինուս քառասուն աստիճանի ցուրտըմ սառույցը թարթիչների վրա, ցրտից քարացած տաբատս և այն, որ ուզում էի արագ մեծանալ: Ի՞նչ դուք ինչ վառ հիշողություններ ունեք»,- լուսանկարներին կից գրել է Լերան։