Բելլա Հադիդը տնային մեկուսացման ժամանակ ինքնուրույն ոճափոխություն է կատարել

Կարանտինի ընթացքում աղջիկների համար հատկապես դժվար է առանց իրենց սիրված կոսմետիկ ընթացակարգերի և գեղեցկության սրահների։ Բելլա Հադիդը նույնպես որոշել էր լուրջ քայլի դիմել ու ինքնուրույն ճակատի վրա մազափունջ է կտրել։ Ստացված արդյունքը նա ցույց է տվել իր Ինստագրամում։

Ըստ 23-ամյա մոդելի՝ ինքը սա սովորել է աստղային ոճաբան Ջեն Ատկինից, ով ուսուցողական տեսահոլովակ է տեղադրել Tik Tok-ում։ Եթե չլիներ կարանտինը, Բելլան դժվար թե որոշեր նման քայլի դիմել: Բայց հիմա փորձեր անելու իսկական ժամանակն է, քանզի եթե արդյունքը չի բավարարվում, ապա այն շտկելու շատ ժամանակ կա։