Էնրիկե Իգլեսիասն իր տան բակում խաղում է իր երեխաների հետ (տեսանյութ)

44-ամյա Էնրիկե Իգլեսիասը ինքնամեկուսացման մեջ վայելում է երեք երեխաների հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունն ու պարբերաբար իր հետևորդների հետ կիսվում նոր լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր ընտանիքի առօրյան համաճարակի ընթացքում:

Մի քանի ժամ առաջ երգիչը հրապարակել է նոր տեսանյութ։ Այս կադրերում Էնրիկեն խաղում է իրենց տան բակում՝ երկամյա երկվորյակների Նիկոլասի և Լյուսիի հետ միասին: Իգլեսիասն իր մեջքին դրած հերթով պտտում է ուրախ ծիծաղող երեխաներին:

https://www.instagram.com/p/B_LT2f0hxK1/?utm_source=ig_embed