Հայտնի մարդիկ, որոնք կարող են օդաչու աշխատել

Որոշ հայտնի մարդիկ ոչ միայն բեմ են բարձրանում կամ ֆիլմերում խաղում, այլև գիտեն ինքնաթիռներ կառավարել: Այս մարդկանց համար հոբբին կարող է վերածվել մասնագիտության, քանզի նրանք տիրապետում են դրան պրոֆեսիոնալ կերպով։ Եթե նրանք մի օր որոշեն ավարտել դերասանական կարիերան, ապա ունեն մեկ այլ հետաքրքիր ոլորտում աշխատելու հնարավորություն։

Թոմ Քրուզը գիտի ինչպես վարել ինքնաթիռներ։ Դերասանն իր վարորդական իրավունքը ստացել է 1994 թվականին։

Քչերը գիտեն, որ Անջելինա Ջոլին կարողանում է վարել փոքր ինքնաթիռներ և ունի դրան համապատասխան իրավունքը։ Սա նրա հոբբին է 2004 թվականից:

Պատանեկության տարիներին Մորգան Ֆրիմանը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում՝ որպես ռադիոտեխնիկ: Մի քանի տարի անց նա իրականացրել է իր երազանքը և ստացել որպես պրոֆեսիոնալ օդաչուի վկայական։

Հարիսոն Ֆորդը ոչ միայն կարողանում է վարել օդանավեր, այլ նաև իր անձնական հավաքածուի մեջ ունի ութ տարբեր ինքնաթիռներ։

Հայտնի դերասան Ջոն Տրավոլտան մեծ փորձով օդաչու է։ Նրա տրամադրության տակ է Boeing 707-ը, իսկ Ֆլորիդայի նրա տան կողքին կա իսկական թռիչքուղի: Տրավոլտան անմիջապես իր տան շեմից կարող թռչել նկարահանման հրապարակ։

Դերասանուհի, մոդելը Ժիզել Բյունդխենը սովորել է ուղղաթիռ վարել 2009 թ.-ին՝ հղի վիճակում, երբ սպասում էր իր որդուն՝ Բենջամինին, ֆուտբոլիստ Թոմ Բրեդիից: