Մերկապարուհիների ծեծկռտուք՝ ռեփեր Blueface-ի տեսահոլովակի նկարահանման ժամանակ

Ամերիկացի ռեփեր Blueface- ը (իսկական անունը Ջոնաթան Պորտեր) վրդովեցրել է հասարակությանը՝ համաճարակի հետ կապված ինքնամեկուսացման կանոնակարգերի անտեսմամբ: 23-ամյա հիփ-հոփ կատարողը իր ինստագրամյան էջում տեղադրել էր մի շարք տեսանյութեր, որոնք նկարահանվել են նրա Կալիֆոռնիայի կալվածքում: Իր առանձնատանը տեղի ունեցող տեսահոլովակի նկարահանումների ընթացքում (լրատվամիջոցները ենթադրում են, որ երաժիշտը նոր տեսահոլովակի վրա տարվող  աշխատանքները համատեղել է զանգվածային երեկույթի հետ), որին մասնակցում էին ռեփերի թիմի մի քանի անդամներ, ինչպես նաև մի քանի մերկապարուհիներ, ծեծկռտուք է սկսվել։

Մի քանի մերկապարուհիների մասնակցությամբ ծեծկռտուքը սկսվել է, երբ Պորտերը իր Ինստագրամում ուղիղ հեռարձակում էր անում և անակնկալ դարձել ռեփերի համար: Ամբողջ ընթացքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ է կատարվում այստեղ»:

Ավելի ուշ ռեփերը, մեկնաբանելով կատարվածը սոցիալական ցանցերում, շեշտել է, որ աղջիկները իր համար չէին կռվել, և նա երբեք որևէ կապ չի ունեցել այդ պարուհիների հետ: Ջոնաթանը նաև ակնարկել է, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Բացի այդ, Blueface-ը հավաստիացրել է, որ միջադեպը ոչ մի կապ չունի ռասիզմի հետ, քանի որ նկարահանմանը ներկա գտնվողների կեսից ավելին սևամորթներ են եղել։ Իր հերթին, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն ասել է, որ ամեն ինչ սկսվել է պարուհիներից մեկի վիրավորական արտահայտության պատճառով, ով մյուսին «տգեղ սև արարած» է անվանել։