Նաստյա Իվլեևան և Յուրի Դուձը ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կազմակերպություններին

Լրագրող, հաղորդավար Յուրի Դուձը գումար է նվիրաբերել «Живой» ֆոնդին՝ Մոսկվայի Պավլովսկի հիվանդանոցում բժիշկների համար անհատական պաշտպանության միջոցներ ձեռք բերելու նպատակով: Այս մասին հայտնել է հիմնադրամի ղեկավար Վիկտորիա Ագաջանովան: Նա չի նշել փոխանցված գումարի չափը, սակայն, ըստ նրա, ստացված միջոցները բավարար են եղել պաշտպանական կոստյումներ, դեմքի պաշտպանիչ վահաններ, ակնոցներ, բախիլներ, հակասեպտիկներ, շնչառական միջոցներ և դիմակներ գնելու համար։ Նրա խոսքով՝ Յուրի Դուձի նվիրատվությունն ամբողջովին ծածկել է հիվանդանոցի ծախսերը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում առատաձեռն նվիրատվություն է կատարել նաև հեռուստահաղորդավար և բլոգեր Նաստյա Իվլեևան: Նա 1,5 միլիոն ռուբլի է փոխանցել «Каритас» ծառայությանը, որն օգնում է աղքատ և ծանր հիվանդ մարդկանց, «Аистенок» հիմնադրամին, որն օգնում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև «Альянс врачей» կազմակերպությանը, որը միջոցներ է տրամադրում մարզերում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին: .