Գրիգ Գևորգյանի և Սոնա Եսայանի չստացված TikTok-ը

Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը գտնվելով տնային մեկուսացման պայմաններում չեն կորցնում լավատեսությունն ու շարունակում են զվարճալի տեսանյութեր հրապարակել իրենց ինստագրամյան էջերում ու ուրախացնել երկրպագուներին։
Հերթական ուրախ տեսանյութն իր Ինստագրամում հրապարակել է Գրիգը, որտեղ նա ներկայացրել է իր և կնոջ չստացված TikTok-ը։
Երկրպագուներին զվարճալի տեսանյութն անչափ դուր է եկել, և նրանք հեղեղել են հրապարակման մեկնաբանությունները ջերմ խոսքերով։