«Երբեք չեմ տեսել նրան, երբեք չեմ լսել նրա մասին». Ինչու՞ Սերենա Ուիլյամսը չի ճանաչում իր ընկերուհի Մեգան Մարքլին - Showbiz.am

«Երբեք չեմ տեսել նրան, երբեք չեմ լսել նրա մասին». Ինչու՞ Սերենա Ուիլյամսը չի ճանաչում իր ընկերուհի Մեգան Մարքլին

By

Գաղտնիք չէ, որ հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհին է։ Ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ, նա Սասեքսի դքսի ու դքսուհու հարսանիքի հյուրերի շարքում էր։ Այնուամենայնիվ, երեկ Նաոմի Քեմփբելի և իր քրոջ՝ Վենուսի հետ ունեցած տեսազանգի ժամանակ մարզուհին ձևացրել է, որ առաջին անգամ է լսում դքսուհու մասին: Երբ մոդելը հարցրել է Սերենային, արդյո՞ք նա ուրախ է, որ իր ընկերուհին տեղափոխվել է ԱՄՆ, նա կատակել է և այսպես պատասխանել․

«Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Ես ոչինչ չգիտեմ այդ մասին: Երբեք չեմ տեսել նրան, երբեք չեմ լսել նրա մասին, չգիտեմ նրան»։ Սա առաջին անգամ չէ, որ Սերենան հրաժարվում է Մեգանի հետ իրենց ընկերության մասին հարցերին պատասխանելուց: Լրատվամիջոցները հակված են այն տարբերակին, որ ընկերուհիների մեջ ոչ թե կոնֆլիկտ է եղել, այլ պարզապես հստակ պայմանավորվածություն, ըստ որի Սերենան չպետք է խոսի թագավորական ընտանիքի անդամների մասին ու մեկնաբանություններ տա Մեգանի ու Հարիի աղմկահարույց որոշման վերաբերյալ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների...
Ավելին