Լիլիթ Հովհաննիսյանին վերջապես հաջողվել է վերադառնալ Հայաստան

Օրեր առաջ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին հայտնել էր, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան։
Երգչուհին մեկնել էր Բրազիլիա իր համերգի համար, սակայն չվերթներն արգելվեցին, և նա անորոշ ժամանակով մնաց այնտեղ։
Քիչ առաջ երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ արդեն Երևանում է։

«Վերջապես վերադարձա…Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։
Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։