Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջենները դժգոհել է, որ դուստրը շատ արագ է մեծանում

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին համարվող Քայլի Ջենները կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային օրերն անցկացնում է դստեր՝ 2-ամյա Սթորմիի հետ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Երկուշաբթի միլիոնավոր հետևորդներ ունեցող աստղը Ինստագրամ սոցկայքի իր էջում երկրպագուների հետ Սթորմիի լուսանկարով էր կիսվել՝ «բողոքելով», որ դուստրը շատ արագ է մեծանում։

«Փոքրիկս այնքան արագ է մեծանում»,-հրապարակմանը կից գրել է Ջենները և երկու լացող էմոջի տեղադրել։

22-ամյա միլիարդատիրուհին մեկուսացման օրերն իր մայրիկի՝ Քրիս Ջենների՝ Կալիֆորնիայում գտնվող 12 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանն է անցկացնում։