Բրեդ Փիթը հանդես է եկել որպես օդերևութաբան

Դերասան Բրեդ Փիթը դարձել է Some Good News շոուի հյուրը։ Հաղորդավար, ռեժիսոր Ջոն Կրասինսկին Փիթին առաջարկել է հանդես գալ որպես օդերևութաբան: Կրասինսկին սկսել է թողարկել զվարճալի տեսանյութեր՝ աստղային ընկերներին հրավիրելով առցանց մասնակցելու իր շոուին: Այսպիսով, շոուի չորրորդ դրվագում հայտնվել է Բրեդ Փիթը:

Կրասինսկին հարցրել է Փիթին, թե ինչպես է եղանակը: Բրեդը՝ նայելով ամպամած երկնքին, պատասխանել է. «Հըմ, լավ է թվում, այո»: Միևնույն ժամանակ, դերասանը փորձել է լուրջ դեմք ընդունել ու մտնել եղանակի տեսության մեկնաբանի դերի մեջ։