Գայթակղիչ Սոֆիա Վերգարան՝ Dolce & Gabbana-ի նոր ֆոտոշարքում

Դերասանուհի Սոֆիա Վերգարան համագործակցել է աշխարհի ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկի՝ Dolce & Gabbana-ի հետ՝ նկարահանվելով իտալական բրենդի նոր գովազդային ֆոտոշարքում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ծագումով կոլումբացի դերասանուհին գովազդում է Dolce & Gabbana-ի նոր պայուսակները: Սակայն աղբյուրը նկատում է, որ պայուսակներից բացի, 47-ամյա Վերգարան ցուցադրել է նաև իր գայթակղիչ մարմնաձևերը՝ կրելով բրենդի ոճային հագուստները:

«Գովազդային ֆոտոշարքը պայուսակների վերաբերյալ է, սակայն, տեսնելով գայթակղիչ Վերգարային, պայուսակների մասին հիշում ես ամենավերջում»,- գրում է աղբյուրը: