«Գնում եմ ձեր առողջության համար թան խմելու». Նատալյա Եփրիկյանն իր 42-ամյակը նշել է Դիլիջանում

Comedy woman-ի աստղ և հեռուստապրոդյուսեր Նատալյա Եփրիկյանն իր 42-ամյակը նշել է Հայաստանում։
Այն բանից հետո, երբ  համավարակի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել, և դադարեցվել է Հայաստանի ու Ռուսաստանի ավիահաղորդակցությունը, հեռուստաաստղը չի կարողանում տուն մեկնել, փոխարենը նա ուրախ ժամանակ է անցկացնում Հայաստանում։
Եփրիկյանն արդեն իսկ եղել է Ջերմուկում, Երևանում, իսկ իր ծննդյան օրը մեկնել է Դիլիջան։ Այնտեղ Եփրիկյանը վայելում է թարմ օդը, համեղ ուտելիքներն ու ընկերների ներկայությունը։

«4։2 իմ օգտին։ Երջանիկ եմ, ինչպես միշտ։ Եվ չկա սովորական ոչ մի բան։ Ընկերներ, մենք առաջին անգամ միասին չենք, բայց մեզ առջևում շատ երջանկություն ու ուրախություն է սպասվում։ Խոստանում եմ»,- իր միկրոբլոգում գրել է Եփրիկյանը։
Մեկնաբանություններում Նատալյային շնորհավորել են Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Ալեքսանդր Գուդկովը և այլք։
Իր հերթին Նատալյա Անդրեևնան ընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ շնորհավորանքների համար և նշել, որ «գնում է թան խմելու նրանց առողջության համար»։