Դերասան Նիք Կորդերոն COVID-19-ի պատճառով զրկվել է ոտքից

Դերասան Նիք Կորդերոն COVID-19-ի բուժման ընթացքում առաջացած բարդությունների հետևանքով զրկվել է աջ ոտքից։
Նրա կնոջ՝ Ամանդա Քլութսի խոսքով՝ ոտքում արյան մակարդելիություն ապահովելու համար բժիշկները ին-որ հաբեր են օգտագործել, որոնք աղիներում ներքին արյունահոսություն են առաջացրել և հանգեցրել նման ցավալի հետևանքների։

Վիրահատությունն անցկացվել է 41-ամյա դերասանի՝ կորոնավիրուսով ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելուց 18 օր անց։
Կորդերոյի կինն իր ինստագրամյան էջում այդ մասին նորությունը հայտնել է ապրիլի 18-ին, իսկ հաջորդ օրվա երեկոյան հայտնել է, որ ամուսնու անդամահատության ու դրա մանրամասների մասին։

«Նրան ջրիկացնող ինչ-որ հաբեր էին տալիս արյան մակարդելիությունը լավացնելու համար, և, ցավոք, դրանք այլ խնդիրների պատճառ դարձան՝ ստեղծելով արյան բարձր ճնշում և ներքին արյունահոսություն աղիներում։
Այդ հաբերի ընդունումը դադարեցվել էր, ու դա հանգեցրեց աջ ոտքում արյան մակարդուկների առաջացման։ Այդ պատճառով այսօր նրա ոտքն անդամահատել են։ Նա լավ է և վերականգնվում է»,- ասել է Կլութսը։

Դերասանն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել մարտի 31-ին շնչառության դժվարությամբ և առաջնային ախտորոշված պնևմոնիայով։
COVID-19 երկու թեստի արդյունք բացասական է եղել, երրորդը՝ դրական։