Մահացել է «Թոմ և Ջերրի» մուլտսերիալի ռեժիսորը

Կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի» ստեղծողներից Ջին Դեյչը մահացել է Պրահայում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Մահվան պատճառը չի հաղորդվում։ Դեյչը 95 տարեկան էր։
Ջին Դեյչը «Թոմ և Ջերրի» անիմացիոն սերիալի տասներեք դրվագների ռեժիսորն է։
Դեյչը նաև աշխատել է «Պապայ նավաստին» մուլտսերիալի վրա: Բացի այդ նա ստեղծել է «Մանրո» և «Նուդնիկ» մուլտֆիլմերը, ինչպես նաև «Թոմ Թերիֆիկ» մուլտսերիալը։
1960 թվականին լույս տեսած կարճամետրաժ «Մանրոն» արժանացել է «Օսկար» մրցանակի։