«Barevla France» խորագրով մշակութային օրերի մեկնարկը տեղի կունենա առցանց

Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է «Barevla France» խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց:
Ամեն շաբաթ ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացվեն ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիլմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:
Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:
Ծրագիրը կհրապարակվի La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի: