Ինչո՞վ են զբաղվում «Հայ համերգ Project»-ի անդամները կարանտինի ընթացքում - Showbiz.am

Ինչո՞վ են զբաղվում «Հայ համերգ Project»-ի անդամները կարանտինի ընթացքում

By

«Հայ համերգ Project»-ը կարանտինային այս օրերին նորովի մատուցմամբ ներկայացրեց հանրահայտ «Don’t worry, be happy» հիթը։
Խմբի անդամները տեսահոլովակը նկարահանել են յուրաքանչյուրն իր տանից։ Երգը ներկայացրել են «Մենք տանն ենք, իսկ դո՞ւ» գրությամբ՝ կոչ անելով մարդկանց մնալ տանը։

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:
2019-ի տարեվերջին, ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ, «Հայ համերգ Project»-ը հանդես եկավ «Զարթնում է Երևանը» համերգային ծրագրով, որի շրջանակում նոր շնչով ներկայացրեց նախորդ դարի 40-70-ական թվականների հիթերը։
«Հայ համերգ Project»-ը իր սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում է սիրված երգերը։

Showbiz.am կայքի հետ զրույցում խմբի անդամները պատմում են, թե ինչո՞վ են իրենք զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում, ի՞նչ զվարճալի պատմությունների մեջ են հայտնվում հազվադեպ տանից դուրս գալիս և ի՞նչ նոր հմտություններ են բացահայտում իրենց մեջ այս շրջանում։

Խմբի անդամներից Մանե Տոնոյանը կարանտինի ընթացքում կարողանում է ժամանակ հատկացնել այն հաճելի զբաղմունքներին, որոնք մինչ այդ ժամանակի սղության պատճառով գեղեցկուհու համար «անհասանելի էին»։ Հիմա Մանեն կարող է օրվա կեսը նվիրել նկարչությանը։ Երգչուհին նաև ստեղծագործություններ է գրում։
Օրն առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար Մանեն ֆիլմ է դիտում, զբաղվում տնային գործերով։
Երգչուհին խոսոտվանում է, որ կարանտինի պատճառով շատ կարևոր ծրագրեր հետաձգվեցին։
«Ցավոք սրտի կարանտինի պատճառով հետաձգվեցին «Հայ Համերգ»-ի բազմաթիվ ծրագրեր, ու քանի որ ես նաև «Ադանա Project»-ի անդամ եմ, հետաձգվեց նաև մեր առաջին ալբոմի շնորհանդեսն ու մենահամերգը։ Կարելի է ասել՝ այս կարանտինի պատճառով կարիերաս, ընդհանուր առմամբ, հետաձգվեց»,-տխրությամբ նշում է Մանեն՝ հավելելով, որ կարանտինի ավարտից հետո բուռն աշխատանքները վերսկսվելու են, որովհետև թե՛ «Հայ Համերգ»-ը, թե՛ «Ադանա Project»-ը մի շարք հետաքրքիր անակնկալներ են  պատրաստել երկրպագուների համար։

Մանեն անկեղծանում է՝ կիսվելով, որ իր իմունիտետը շատ ցածր է, և նա դեռ մանկուց ամեն կերպ փորձում է բարձրացնել իր դիմադրողականությունը։
«Ինչ ասես անում եմ, սակայն իմունիտետը բարձրացնել չի ստացվում․ ես տարվա մեջ պարտադիր մի քանի անգամ հիվանդանում եմ ու բավականին ծանր եմ տանում», —ասում է Մանեն։

Վերջինս նաև ծիծաղով պատում է, որ կարանտինի ընթացքում իր հետ զվարճալի դեպք է պատահել։
«Մեկ ամսվա մեջ մեկ անգամ որոշեցինք մայրիկիս ու քույրիկիս հետ դուրս գալ 15 րոպեյով զբոսնելու, ու հանկարծ մի պապիկ որոշեց մեզ նախատել և զայրացավ, որ դուրս ենք եկել, որ միմյանց մոտ ենք կանգնած։ Միևնույն ժամանակ և՛ շատ վիրավորվեցի, և՛ նաև ծիծաղեցի։ Դրանից հետո փորձում եմ տանից դուրս չգալ»,- ժպիտով հիշում է Մանեն։
Կարանտինի ընթացքում Մանեն նաև փորձում է ձեռք բերել նոր հմտություններ։
«Մի անգամ փորձել եմ խմորեղեն պատրաստել։ Վառեցի, չստացվեց, բայց չկոտրվեցի ու նորից փորձեցի։ 3 անգամ վառելուց հետո ստացվեց»,- խոստովանում է Մանեն։

Մանեն նաև կարծում է, որ այս իրավիճակի ամենամեծ առավելությունն այն է, որ մարդկանց հնարավորություն է տրվում գնահատել ամեն ժամը, օրը, սիրել բնությունը, կենդանիներին, չաղտոտել աշխարհը։
«Աղոթում եմ, որ այս ամեն ինչը շուտ ավարտվի, ու մենք էլ այս ամենից դաս քաղենք»,- իր խոսքը եզրափակում է երգչուհին։

 

Խմբի անդամներից Արմեն Չամիչյանը փորձում է կարանտինի ընթացքում առաջացած ազատ ժամանակն առավել արդյունավետ օգտագործել։
«Նոր գործեր եմ պատրաստում, վերջապես ժամանակ եմ գտել գիրք կարդալու, վարորդական իրավունք ստանալու հարցաշարին եմ անցել, սպորտով եմ զբաղվում, ինչպես տեսնում եք` անելիքներ շատ կան… Իմունիտետս բարձրացնելու համար էլ ավանդական միջոցներից կոճապղպեղով, կիտրոնով և մեղրով թեյեր եմ խմում, ցիտրուսային մրգեր եմ օգտագործում»,-պատմում է Արմենը։

Արմենը նշում է, որ կարանտինի պատճառով հետաձգվել են ոչ միայն «Հայ համերգ»-ի ծրագրերը, այլ նաև իր նոր տեսահոլովակի պրեմիերան։
«Հուսով եմ՝ շուտով կավարտվի այս իրավիճակը, և աշխատանքս կհանձնեմ հանդիսատեսի դատին»
,-ասում է երգիչը։
Կարանտինի առավելությունների ու թերությունների մասին խոսելիս Չամիչյանը նշում է․«Թերությունն այն է, որ բոլորս մեր առօրյա կյանքից, աշխատանքից, շփումից կտրված ենք, իսկ առավելությունը՝ որ ազատ հնարավորություն է առաջացել  բոլոր այն գործերով զբաղվելու համար, որոնց համար նախկինում ժամանակ չէի ունենում»։
Արմենը խոստովանում է, որ ինքնամեկուսացման ընթացքում նա վերածվել է իսկական խոհարարի։

Խմբի անդամներից Վահե Ալեքսանյանը կարանտինի ժամանակ զբաղվում է սպորտով, տան պայմաններում պատրաստել է մարզասարք, նաև ստեղծել է երաժշտական ստուդիա, որպեսզի հետ չընկնի գործից և իի սիրելի զբաղմունքից:
Խոսելով կարանտինի առավելություններից ու թերություններից՝ Վահեն ասում է․«Ամենամեծ առավելությունը՝ թողել եմ ծխելը, կարգավորել սննդակարգս, մտքերս ու հոգեկան աշխարհս մաքրել անպետք բաներից, սովորել նոր լեզուներ և ուղղակի մի քիչ հանգստացել, իսկ բացասականը՝ շատ եմ կարոտում իմ սիրելի մարդկանց, որոնց տեսնել չեմ կարող: Բացի այդ կարոտել եմ ազատ տեղաշարժին, որբ  կարող էի գիշերվա կեսին նստել բացօթյա սրճարանում և մի բաժակ սուրճ խմել:
Չնայած այս ամենին՝ մենք «Հայ Համերգ» խմբով կարողացանք մեր հետևորդներին ներկայացրել «Dont worry, be happy» երգը՝ «Մենք տանն ենք, իսկ դո՞ւ» գրությամբ, ինչպես նաև ներկայանալ  «Շարմ Հոլդինգի» կողմից ստեղծված «Մնա տանը» հոլովակով՝ շոու-բիզնեսի մի քանի հայտնի դեմքերի հետ միասին. մասնակիցներից  յուրաքանչյուրը նկարահանվել է իր տանը: Սա հումորային աշխատանք է և համապատասխանում է այսօր բոլորիս տրված պայմաններին»:

Հիշելով կարանտինի ընթացքում իր հետ կատարված զավեշտալի դեպքերի մասին՝ Վահեն պատմում է․ «Խանութում առևտրի ժամանակ մեծ հերթ կար, իսկ ես սպասել չեմ սիրում։ Սկսեցի ձևական հազալ ու բոլորը զիջեցին ինձ: Այդպես շուտ առևտուր արեցի ու գնացի: Ասեմ, որ այդ «տրյուկը» աշխատում է նաև այլ տեղերում»։

Օգտվելով կարանտինի տված հնարավորությունից խմբի անդամներից Սոնա Վարպետյանը ինքնակենսագրական գիք է կարդում՝ Ելենա Դյակոնովայի «Իմ ամուսինը Սալվադոր Դալին է» ստեղծագործությունը, գիշերները երգեր է գրում, ստեղծագործում:
«Ուրախ եմ, որ կարողանում եմ նման ճոխություն թույլ տալ ինձ, քանի որ մինչ այս գրաֆիկս շատ խիտ էր և առհասարակ, ժամանակ չէր լինում անելու այն՝ ինչ ուզում էի»,-նշում է Սոնան ու հավելում,- «Վերջերս նաև նկարների մի հետաքրքիր պատ սարքեցի փայտից: Շատ եմ սիրում աշխատել փայտի հետ և տանը հենց իմ ձեռքերով պատրաստած բավականին աշխատանքներ ունեմ: Փորձում եմ կազմակերպել առօրյաս մաքսիմալ հագեցած, որպեսզի չձանձրանամ: Կարանտինի առավելությունն այն է, որ հայրիկիս հետ շատ ժամանակ եմ կարողանում անցկացնել: Եվ առհասարակ, տանը մնալն ինձ օգնեց, որ մի պահ դադար տամ և գնահատեմ ժամանակս, ընտանիքի հետ անցկացնելու երջանկությունը։
Թերությունը, իհարկե, գործերից հետ ընկնելն է, սակայն ինչպես արդեն նշեցի ստեղծագործում եմ տանը և նոր երգերի բավական մեծ արխիվ եմ պատրաստել: Հուսով եմ դրանք թղթի վրա չեն մնա»։
Օրեր առաջ Սոնա Վարպետյանը Մանե Տոնոյանի հետ միասին կատարեց կարանտինի ընթացքում իր հեղինակային վերջին ստեղծագործություններից մեկը՝ բլյուզ ոճում: Այն  կոչվում է «Քեզ գտա»: Երգի ամբողջական տարբերակը երգչուհիները հետևորդներին կներկայացնեն շատ շուտով՝ կարանտինի ավարտից հետո։

Եթե կարանտինը երկարի, Սոնան հաստատ դեռ զբաղմունք կունենա, որովհետև հայրիկի հորդորով նա պատրաստվում է բնակարանի պատերը զարդարել թեմատիկ նկարներով։
«Երբ ինձ ասացին, որ տնից պետք է տեսանյութ նկարենք, հասկացա, որ տանն այլևս անկյուն չի մնացել նկարվելու համար: Որովհետև բնակարանի գրեթե բոլոր հատվածներում արդեն նկարվել էի: Ստիպված զոհաբերեցի իմ սենյակի դատարկ պատը և ամբողջ հոլովակի ընթացքում պատին նկարեցի մի փոքրիկ Երևան: Իսկ ամենասարսափելին այն է՝ երբ հայրս տեսավ, ինձ սկսեց համոզել, որ մնացած սենյակներում նույնպես թեմատիկ նկարներ անեմ: Այնպես որ, եթե նույնիսկ կարանտինը երկարի ևս 3 ամսով, ես հաստատ զբաղմունք կունենամ»,-պատմում է Սոնան։

«Հայ համերգ Project»-ի անդամները խոստանում են, որ կարանտինի ավարտից հետո իրենց երկրպագուներին սպասվում են մի շարք անակնկալներ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Գարիկն ընդհանրապես գումար չուներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իրենց համատեղ կյանքի առաջին տարիների մասին

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում հայտնվել է «Конечно Вася» շոուի նոր թողարկումը, որի ընթացքում հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը`...
Ավելին