Էլեն Դեջեներեսի աշխատակիցները դժգոհում են, որ նա իրենց առանց աշխատավարձի է թողել

Հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը կրկին սկանդալի կենտրոնում է: Նրա թոք-շոուի անձնակազմի անդամներն ասում են, որ մնացել են առանց աշխատավարձի և լիովին անտեղյակության մեջ, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Հիշեցնենք, որ շոուի նկարահանումները դադարեցվեցին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Վերջին թողարկումը նկարահանվեց մարտի 9-ին, որից հետո ողջ անձնակազմը ուղարկվեց տնային մեկուսացման:

«Մեզ չեն ասել, թե արդյոք մենք կպահպանենք մեր աշխատանքը։ Ապրիլին Էլենը վերսկսեց շոուի առցանց ցուցադրությունը՝ առանց որևէ մեկին նախազգուշացնելու: Նա ուղիղ հեռարձակումներ է անում սոցիալական ցանցերում և գումար վաստակում, իսկ մեզ ի՞նչ է առաջարկում անել»,- բողոքում են աշխատակիցները։