Էմիլի Ռատակովսկու կիսամերկ լուսանկարն ու ամուսնու հետ ջերմ գրկախառնությունը

Հանրաճանաչ սուպերմոդել ու դերասանուհի Էմիլի Ռատակովսկին չի թողնում, որ իր երկրպագուները ձանձրանան կարանտինի ընթացքում: 28-ամյա գեղեցկուհին ուրախացրել է երկրպագուներին՝  նրանց հետ կիսվելով կարանտինի ընթացքում արված թոփլես լուսանկարով:
Մոդելը լուսանկարում առանց դիմահարդարման է և առանց վարսահարդարան ու կարծես թեթև խառնաշփոթի մեջ:

Էմիլին բավականին հազվադեպ է լուսանկարներ հրապարակում իր ամուսնու հետ, սակայն այս անգամ նա որոշել է խոստովանել հետևորդներին՝ ով է իր կարանտինի միակ ու հավատարիմ ընկերը։
Ավելի վաղ նա հրապարակել էր սև-սպիտակ մի լուսանկար, որը արված էր լոգարանում։
Նկարում Էմիլին մերկ կանգնած էր հայելու առաջ, իսկ ամուսինը գրկել էր նրան։ Էմիլին հրապարակմանը կից գրել էր, որ այդ լուսանկարն արվել է, երբ իրենք դեռ վեց ամսվա ամուսիններ էին։