Ինչու՞ է Լոլիտան առանց ժառանգության թողել իր միակ դստերը

56-ամյա երգչուհին իր կտակի մեջ չի ընդգրկել իր միակ դստերը: Երգչուհին բացատրել է, որ Եվան ծնվել է վաղաժամ, որոշակի առողջական խնդիրներով և գրեթե պատրաստ չէ միայնակ գոյատևել հասարակության մեջ: Նա կարող է հեշտ թիրախ դառնալ խարդախների համար և կորցնել այն ամենը, ինչ մայրը նրան կժառանգի։

Հետևաբար, Լոլիտան իր ունեցվածքը ժառանգել է մտերիմ մարդկանց, ովքեր կկարողանան հոգ տանել այդ ունեցվածքի և իր դստեր անվտանգության մասին: «Նա այնքան էլ սոցիալապես ակտիվ չէ: Նա իմ ատամները չունի և դժվար թե ունենա: Վաղաժամ ծնված երեխաներից ոչ բոլորն են Նապոլեոն դառնում: Նա չի կարողանա պաշտպանել իմ ունեցվածքը: Աշխարհն այնքան դաժան է։ Ես չեմ ցանկանում, որ նրան օգտագործեն», – բացատրել է Լոլիտան: