Իոսիֆ Կոբզոնի այրին հայտնվել է սկանդալի կենտրոնում

Իոսիֆ Կոբզոնի այրին՝ 69-ամյա Նելլի Կոբզոնը ներքաշվել է սկանդալային պատմության մեջ, որը վերածվել է դատավարության։ Նրան դատի են տվել երգչի պարտապանները՝ Եֆիմ Պետրովն ու նրա կինը՝ Ելենա Ֆլյորովան:

2009-ին նրանք Կոբզոնից 300 հազար դոլար գումար են վերցրել Գերմանիայում Ֆլյորովայի թանգարանը (նա նկարիչ է) բացելու համար: Թանգարանն այդպես էլ չի բացվել, բայց նրանք դրանից հետո գումարը չեն վերադարձրել Կոբզոնին: Որպես երաշխիք, Կոբզոնը նրանցից վերցրել էր Ֆլյորովայի թվով 141 կտավներ, իսկ դատարանը առգրավել էր նրա նկարներից ևս 337-ը, որպես գրավ։ Ֆլյորովան մտադրություն չունի վերադարձնելու գումարը, և այժմ նա որոշել է դատական  հայց ներկայացնել երգչի այրիի դեմ: Այսպիսով, նա ցանկանում է ոչ միայն վերադարձնել իր նկարները, այլև չեղարկել պարտքը: