Իռեն Աբելյանը շուտով երկրորդ անգամ մայրիկ կդառնա

Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակվող Իռեն Աբելյանն ամռանը երկրորդ անգամ կմայրանա:
Գեղեցիկ կարգավիճակում գտնվող դերասանուհին ընտանեկան պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։
Տարիներ առաջ՝ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Իռեն Աբելյանը իր երկրպագուներին հայտնեց, որ էկրաններին երկար ժամանակ դեռ չի երևա:
Դերասանուհին հայտնեց, որ ավարտին է հասցնում բոլոր երկարաժամկետ պայմանագրերը և Հայաստանում որոշ ժամանակով դադար է տալիս դերասանական կարիերան մի շատ հարգելի պատճառով՝ ամուսնանում է։ Իռենը մեկնեց Շվեդիա, որտեղ բանկվում է արդեն 5 տարի։
Հիշեցնենք, որ Իռենն ունի որդի, ում անունը Շանթ-Իշխան է։