Լիլիթ Հովհաննիսյանը մեկուսացված է Ծաղկաձորում․ երգչուհին կիսվել է լուսանկարներով

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այժմ մեկուսացված է Ծաղկաձորում։
Նա նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից նշել է.«Ծաղկաձորում եմ… Դեռ չեմ հասել տուն, ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում, բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։
Ապրիլի 20-ին երգչուհին, վերջապես, կարողացել է գալ Հայաստան։