Լուիզա Ներսիսյանի «իտալական» ֆոտոշարքն՝ արված Երևանի փողոցներում

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն Ինստագրամի իր էջում ռետրո ոճում արված լուսանկարների շարք է հրապարակել, որոնց տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մնա տանը»:

Իտալիայի շնչով այս լուսանկարներն արվել են Երևանում։ Ճիշտ է ֆոտոշարքը նոր չէ, սակայն լուսանկարները միայն հիմա են հրապարակել։

Լուսանկարներն արել են Աբովյան փողոցում, որտեղ դերասանուհին և իր լուսանկարիչը ցանկացել են ստանալ գողտրիկ Իտալիայի պատկեր։

Լուիզայի նոր ֆոտոշարքը բավականին լայն և դրական արձագանք է գտել դերասանուհու ինստագրամյան հետևորդների շրջանում, ովքեր հաճոյախոսություններ են շռայլել, ինչպես նաև բարձր գնահատել նման թեմատիկայով ֆոտոշարք իրականացնելու գաղափարը։