Հասմիկ Կարապետյանը որդի է ունեցել

Երեկ՝  ապրիլի 21-ի կեսօրին, ծնվել է Հասմիկ Կարապետյանի երկրորդ երեխան:
Երգչուհին ամուսնուն որդի է պարգևել:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում երգչուհին նշել էր․«Շատ պատահական եմ իմացել, որ բալիկի եմ սպասում։ Հղիությունս 6-7 շաբաթական էր, սակայն չէի էլ կռահում այդ մասին։ Սա միանշանակ Աստծո կամքն է։ Կարծում եմ՝ Աստված զգաց, որ ինձ մնա, միայն Տաթևովս կբավարարվեմ։ Սա ի վերուստ տրված մի բան է՝ օրհնություն, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»։
Երկրպագուները Հասմիկի՝ սոցիալական կայքերի էջերը հեղեղել են շնորհավորանքներով, ջերմ խոսքերով ու մաղթանքներով։