Ոճային տնային տնտեսուհի Հեյլի Բիբերը

Կարանտինի ընթացքում բոլորս մեզ մոտ հայտնաբերել ենք այնպիսի ունակություններ կամ նույնիսկ տաղանդներ, որոնց մասին մինչ այս տեղյակ չենք եղել: Ինչ-որ մեկը հանկարծ պարզել է, որ լավ նկարում է, մյուսը գիրք է գրում, իսկ շատերն էլ իրենց խոհանոցում փորձարկում են ռեստորանների հայտնի բաղադրատոմսերը։ Այս նորաթուխ խոհարարներից մեկն էլ Հեյլի Բիբերն է։

Մոդելը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել կերակուր պատրաստելու գործին ու նույնիսկ հատուկ կերպար է մտածել՝ գազօջախի մոտ կանգնելու համար։ Գեղեցկուհին կարճ սև տոպ ու մարմնագույն տաբատ է հագել, իսկ կերպարն ամբողջացրել արևային ակնոցով ու խոհանոցային ձեռնոցներով։ Այսպիսի տեսքով, նրան կներեն նույնիսկ վառած կամ վատ պատրաստած կերակուրի դեպքում։