Ջոշուա Ջեքսոնը հայր է դարձել․ Հայտնի է երեխայի սեռը

Հայտնի դերասան, 41-ամյա Ջոշուա Ջեքսոնը և նրա 33-ամյա կինը ՝ Ջոդի Թերներ-Սմիթը, ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել: Ինչպես դերասանի, այնպես էլ մոդելի համար այս երեխան առաջինն է:

Մոդելի հղիության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ նրանք միասին հայտնվեցին «Queen and Slim» ֆիլմի պրեմիերային: Երկուսի համար էլ այս ամուսնությունն առաջինն է: