Ռուսական հայտնի սերիալների ռեժիսորը մահացել է կորոնավիրուսից

Ռուս ռեժիսոր և դերասան Իվան Շեգոլևը մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետևանքով։
Ապրիլի 10-ից բժիշկները պայքարել են ռեժիսորի կյանքի համար, իսկ վերջին երկու օրերի ընթացքում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։
Իվան Շեգոլևը ծնվել է 1961թ․ փետրվարի 3-ին դերասանների ընտանիքում։
Նա նկարահանել է այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Կարպով», «Կուլագինն ու գործընկերները», «Խաղ. ռևանշ», «13», «Հանցագործությունը կբացահայտվի», «Գրեթե ընտանեկան խուզարկու» և «Անտառապահ. սեփական հող»։
Բացի այդ՝ նա «Ամերիկացի պապիկ», «Կնամոլ 2», «Ես Ձեզ այլևս չեմ հավատում» և «Սեփականատեր» ֆիլմերի ռեժիսորն է։