Սիցիլիայի մասին մտքերով ու կարոտով․ Dolce & Gabbana-ի նոր բույրը

Dolce & Gabbana Beauty-ն ներկայացնում է գարնանային ամենհետաքրքիր բուրմունքը՝ Velvet Mughetto-ն։ Իտալերենում «Mughetto» բառը նշանակում է «հովտաշուշան», որի ծաղիկների բույրն էլ հենց օգտագործվել է Dolce & Gabbana Velvet Mughetto-ի բաղադրության մեջ: Այս տարի «թավշյա» հավաքածուն համալրվել է ևս մեկ ծաղկային օծանելիքով, որը խորհրդանշում է Սիցիլիայի գարունը:

Օծանելիքի ստեղծողը ֆրանսիացի օծանագործ Սիդոնի Լանսեսերն է, ով ոգեշնչվել է իտալական կղզու տեսարաններով, որտեղ վայրի ծաղիկների, մրգերի և ծովի հոտ է գալիս։ Օծանելիքի բույրը շատ տաք և պայծառ է ստացվել, ինչպիսին որ Միջերկրական ծովի ափի արևոտ օրերն են: